Tour audio Ինքնանկար
- Télécharger l'appli
- iOS
- Android
- Windows Phone
Ինքնանկարներում դժվար է թափանցել արվեստագետի անձի իրական խորքը, քանի որ միշտ էլ առկա են որոշ չափով միտումնավոր «ինքնաստեղծման» երանգներ: Այն, ինչ անփոփոխ է ու շատ նվիրական, հակասականորեն կարող է և՛ բացահայտվել արվեստագետի կողմից, և՛ քողարկվել:
Իսաբեկյանի ինքնանկարների գեղարվեստական արժեքի միակ չափանիշը մնում է գեղարվեստական ամբողջականությունը, հավաստիությունը, ուղղված ո՛չ այնքան նմանությանը, որքան` գեղանկարչական վերակերպավորմանը: Նույնիսկ այս պարագայում, հեղինակը դարձյալ կարևորում է ճանաչելիությունը որպես դիտողի կողմից սպասվող նախապայման:
Գունաբծային էքսպրեսիայով աչքի է ընկնում 1994-ի
«Ինքնանկարը», ժանրի կամերային ստեղծագործություններից`
վերջինը:
Աչքերի փափուկ, բարի արտահայտությամբ մեզ է նայում նկարիչ-
արվեստագետը: Մազերի, բեղերի բաց կապույտը համահունչ է գունային
ակտիվ լրացումներին` կարմրադեղին, կապույտ արտաքին
վրձնագծերին:
1964թ. Ինքնանկարում պահպանվում է միայն դեմքի, հագուստի
քանդակայնության պատրանքը, որ նույնիսկ նկարչադանակի միջամտությամբ
իկոնայի կամ անիրական էքսպրեսիոնիստական արժեք է ստանում: Գուցե
դրանում դեր է կատարել նկարչի կապը քանդակագործության հետ
պատանեկան շրջանում և ակադեմիայում (գծանկարի քանդակագործ
ուսուցիչներ):
Étapes du circuit
-
Ներկադանակով ինքնանկար. 1964, կտավ, յուղաներկ, 90×70
-
Ինքնանկար. 1965, կտավ, յուղաներկ, 130×102, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
-
Ինքնանկար. 1943, կտավ, յուղաներկ, 55.5×42, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
-
Ինքնանկար. 1984, կտ., յուղ., 106×75, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
-
Ինքնանկար. 1962, կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ, 45×67, Հայաստանի ազգային պատկերասրահ
-
Ինքնանկար. 1975, կտավ, յուղաներկ, 43.5×37.5, Հայաստանի ազգային պատկերասրահ
-
Ինքնանկար.1944, կտավ, յուղաներկ, 53×53, ընտանիքի հավաքածու
-
Ինքնանկար. 1973-74, կտավ, յուղաներկ, 90×70, ընտանիքի հավաքածու
-
Ինքնանկար. 1994, կտավ, յուղաներկ, 50×41, ընտանիքի հավաքածու
-
Ինքնանկար. 1939, կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ, 44×33, ընտանիքի հավաքածու
- Chargement d’autres expositions…
Commentaires
Aucun commentaire pour l'instant
Rédiger le premier commentaire- Aucun avis pour l'instant. Soyez le premier à donner votre avis !
Téléchargez l'appli gratuite izi.TRAVEL
Créez vos propres visites audio!
L'utilisation du système et de l'appli de guide mobile est totalement gratuite