Audio tour

Audio tour Ինքնանկար

Ինքնանկարներում դժվար է թափանցել արվեստագետի անձի իրական խորքը, քանի որ միշտ էլ առկա են որոշ չափով միտումնավոր «ինքնաստեղծման» երանգներ: Այն, ինչ անփոփոխ է ու շատ նվիրական, հակասականորեն կարող է և՛ բացահայտվել արվեստագետի կողմից, և՛ քողարկվել:
Իսաբեկյանի ինքնանկարների գեղարվեստական արժեքի միակ չափանիշը մնում է գեղարվեստական ամբողջականությունը, հավաստիությունը, ուղղված ո՛չ այնքան նմանությանը, որքան` գեղանկարչական վերակերպավորմանը: Նույնիսկ այս պարագայում, հեղինակը դարձյալ կարևորում է ճանաչելիությունը որպես դիտողի կողմից սպասվող նախապայման:

 

 

Գունաբծային էքսպրեսիայով աչքի է ընկնում 1994-ի

«Ինքնանկարը», ժանրի կամերային ստեղծագործություններից`

վերջինը:

Աչքերի փափուկ, բարի արտահայտությամբ մեզ է նայում նկարիչ-

արվեստագետը: Մազերի, բեղերի բաց կապույտը համահունչ է գունային

ակտիվ լրացումներին` կարմրադեղին, կապույտ արտաքին

վրձնագծերին:

 

1964թ. Ինքնանկարում պահպանվում է միայն դեմքի, հագուստի

քանդակայնության պատրանքը, որ նույնիսկ նկարչադանակի միջամտությամբ

իկոնայի կամ անիրական էքսպրեսիոնիստական արժեք է ստանում: Գուցե

դրանում դեր է կատարել նկարչի կապը քանդակագործության հետ

պատանեկան շրջանում և ակադեմիայում (գծանկարի քանդակագործ

ուսուցիչներ):

 

 

Tour stops

Reviews

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • No reviews yet. Be the first to review!

Create your own audio tours!

Use of the system and the mobile guide app is free

Start

App preview on iOS, Android and Windows Phone