博物馆

博物馆 Մի որմնանկարի պատմություն

QR code

博物馆信息

关于博物馆

观看视频

       1969թ.-ին, աշխարհի տարբեր ծայրերում և մայր հայրենիքում աշխարհասփյուռ հայությունը մեծ շուքով նշում էր  հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, երաժշտագետ, խմբավար և երգիչ Կոմիտաս վարդապետի 100-ամյակը: Նրա անհատականությամբ և գործունեությամբ ոգեշնչված, նկարիչներ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանն ու Ռաֆայել Սարգսյանը նույն տարում ձեռնամուխ են լինում ճեմարանի գմբեթի նկարազարդման աշխատանքներին։
        Ութ մասից բաղկացած հորինվածքը ներքին մեծ հուզականություն պարունակող աշխատանք է, որի կենտրոնում՝ որպես յուրօրինակ բարձրակետ և կոմպոզիցիան հավաքող-կենտրոնացնող ֆիգուր, հառնում է ճամփեզրի քարին նստած  Կոմիտասը՝  «շրջապատված» իր հավաքագրած, մշակած և  սերունդների սեփականությունը դարձրած հայ գեղջկական երկրագործական երգերի պատկերազարդումներով։ Առաստաղի տարբեր անկյուններից քեզ նայող տեսարանները կարծես մի պահ կենդանանում են ու թվում է դառնում ես ստեղծագործության մի մասնիկն ու ունկնդրում հայ գեղջուկի ու գեղջկուհու հոգեպարար ու քաղցրանուշ երգերը, դառնում նրանց առօրիայի մի մասը՝  նրանց հետ լավաշ թխում, աղբյուրից ջուր բերում, ցորեն խախալում, ձի հեծնում, հոտը դաշտ տանում ու օրվա վերջում դադրած նստում մի քարի տակ հանգստանում ու սրինգ նվագում։

计划您的访问

  • Էջմիածին, Կոմիտասի հրապարակ, Վաղարշապատ, Վաղարշապատ համայնք, 亞馬維爾省, 1101, 亚美尼亚

评论

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Marko

    5 out of 5 rating 08-21-2018

    Good job!!!

  • Саша

    5 out of 5 rating 07-01-2018

    все очен красиво..

  • Natalia

    1 out of 5 rating 06-22-2018

    No stories No audios

创建您自己的音频之旅!

使用此系统的移动导游应用是免费的

开始

App preview on iOS, Android and Windows Phone