Tour audio

Tour audio «Առևանգում» շարք

«Առևանգումների» շարքում նկարիչը մտահղացել էր 20-րդ դարի սկզբի հայ ազգաբնակչության դեմ օսմանյան թուրք բարբարոսների անօրեն դաժանությունն ու ողբերգական իրադարձությունները պատկերել որպես փաստ, զուրկ՝ պաթոսի կոչից: Դրամատիզմի ռոմանտիկ մեկնաբանումը, գունային լուծման հագեցվածությունը, գեղանկարչական կատարման տեմպերամենտը բոլոր կտավներում, թեմայի ընտրությունը վկայում են երիտասարդ Իսաբեկյանի նախասիրությունները, ֆրանսիական ռոմանտիզմի, եվրոպական արվեստի դասական կոմպոզիցիաների իմացությունը, նաև` ինքնուրույն
ստեղծագործական հնարավորություններն ու մտածողությունը:
«Առևանգումներ» խորագրի կտավներից մեկի ցուցադրման ժամանակ Երվանդ Քոչարը, մոտենալով երիտասարդ Իսաբեկյանին, ասել է. «Այ՛ տղա, եռագույնն ես պատկերել»:

Étapes du circuit

Commentaires

Aucun commentaire pour l'instant

Rédiger le premier commentaire
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Aucun avis pour l'instant. Soyez le premier à donner votre avis !

Créez vos propres visites audio!

L'utilisation du système et de l'appli de guide mobile est totalement gratuite

Commencer

Aperçu de l'application sur iOS, Android et Windows Phone