Museum Նկարիչ Աշոտ Մելքոնյան
- Download the applinks
- iOS
- Android
- Windows Phone
Museumsinfo
Über das Museum
Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1930 թվականին` Դոնի Ռոստովում: 1935 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան` հաստատվելով Լենինականում: Այստեղ նա սովորել է Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում և միաժամանակ աշխատել քաղաքի դրամատիկական թատրոնում: Մասնագիտական կրթություն է ստացել`ավարտելով Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, իսկ 1956-ին` Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1957-ից ընդունվել է նկարիչների միություն և ակտիվորեն մասնակցել տարբեր ցուցահանդեսների: Աշոտ Մելքոնյանի արվեստն աչքի է ընկնում իր բազմաժանրությամբ: Բեղուն ստեղծագործական կյանքի ընթացքում ձևավորվել են նկարչի ուրույն ոճն ու արտահայտչամիջոցները: Նրա վրձնած դիմանկարները, կոմպոզիցիաները, նատյուրմորտները իրենց պարզությամբ հանդերձ, ընկալվում են իբրև դասական աշխատանքներ: Աշոտ Մելքոնյանը հայկական բնանկարի տաղանդավոր վարպետներից մեկն է: Նրա ստեղծած քնարական աշխարհն ու բնության տեսարանները ողողված են մեղմ արծաթ լույսով («Սարալանջ», 1980, «Աշուն», 1961, «Լենինական», 1977 և այլն): 1970-ականներին Մելքոնյանի արվեստում սկսում են գերակշռել կամերային բնույթի դիմանկարները («Ժաննայի դիմանկարը», 1971, «Իզաբել», 1975, Հայելու առջև, 1977 և այլն): Մեղմ գունաշարով ներկայացված այս քնարական կերպարները ներկայացնում են մարդկային ամենատարբեր էություններ ու հոգեվիճակներ:Հետաքրքրական ու ինքնատիպ են հեղինակի կոմպոզիցիոն աշխատանքները, որոնցում նա մեծ հույզով արծարծում է սիրո, մայրության, երիտասարդության թեմաները («Ընտանիք», 1967, «Մայրը մանկան հետ. Հանգիստ», 1971, «Սպասում», 1975, «Գարուն», 1983), Հեղինակի կողմից անտեսված չէ նաև նատյուրմորտի ժանրը (Նատյուրմորտ. Ծաղիկներ, 1980): Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող նկարչի հավաքածուն կազմում են նրա ինը գեղանկարչական աշխատանքները, որոնց թվում են «Ընտանիք» (1967) և «Գարուն» (1983) ստեղծագործությունները: Վերջինս տեղ է գտել ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում: Աշոտ Մելքոնյանը, ի թիվս մեր այլ տաղանդավոր նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Հենրիկ Սիրավյանի եւ Ռաֆայել Սարգսյանի, 1969 թվականին մասնակցել է Գեւորգյան ճեմարանի գմբեթարդի առաստաղի որմնանկարչական աշխատանքներին (Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ): Նկարիչը զբաղվել է նաև մանկավարժական, գործունեությամբ. 1972-80թթ. դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում: 1997 թվականից մինչև կյանքի ավարտը Մելքոնյանը ապրել ու ստեղծագործել է Ֆրեզնոյում (ԱՄՆ): Նրա ստեղծագործությունները տեղ են գտել նաև մասնավոր հավաքածուներում: Նկարիչը մասնակցել է մի շարք խմբակային և անհատական ցուցահանդեսների` Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում` արժանանալով տարբեր պարգևների ու կոչումների:
Planen Sie Ihren Besuch


- 13, Jerwand-Kotschar-Straße, Կրիվո, Կենտրոն, Jerewan, 0070, Armenien
- https://www.facebook.com/melkonyanashot/
Ausstellungsstücke
Ausstellungsstücke mit Audioinformationen
-
Ինքնադիմանկար, 1983
-
Ինքնադիմանկար, 1985
-
Ինքնադիմանկար
-
Նկարչի մոր՝ Արմենուհու դիմանկարը
-
Ժաննայի դիմանկարը
-
Հայլու առջև, 1977
-
Երիտասարդ կին, 1985
-
Իզաբել, 1975
-
Մուրատովայի դիմանկարը, 1975
-
Մոլդովացի աղջիկ, 1981
-
Մարջանիկի դիմանկարը, 1976
-
Կինը սուրճին բաժակի հետ, 1975
-
Լիզայի դիմանկարը, 1978
-
Մուշտակով կինը, 1987
-
Գյուղական տեսարան
-
Ծովեզերքի տեսարան
-
Մանկական դիմանկար, 1983
-
Վահանիկ, 1991
-
Աշոտը, 1990
-
Արայի դիմանկարը, 1989
-
Եվգենիայի դիմանկարը, 1987
-
Անիի դիմանկարը, 1998
-
Սարալանջ
-
Աշուն, 1961
-
Արագածը Լենինականից (Գյումրի), 1975
-
Լեռնային տեսարան,1963
-
Գեղադիր գյուղը, 1981
-
Ողջաբերդ, 1983
-
Գետափին,1988
-
Բարդիներ,1992
-
Աշուն,1989
-
Ծիրանի ծառեր, 1992
-
Լենինական, 1977
-
Ծաղկած ծառեր, 1986
-
Գուրզուֆ,1990
-
Տեսարան Սևանից, 1979
-
Արարատը աշնանը, 1980
-
Դեկորատիվ էսքիզ,1967
-
Դեկորատիվ էսքիզ,1969
-
Դեկորատիվ էսքիզ,1967
-
Սեր, 1962
-
Մայրը մանկան հետ: Հանգիստ, 1971
-
Սպասում, 1975
-
Հիսուս Քրիստոս
-
Աստվածամայրը մանկան հետ
-
Աստվածամայրը մանկան հետ
-
Արայիկի դիմանկարը, 1981
-
Գարուն, 1983
-
Արմենի դիմանկարը, 1971
-
Արայիկի դիմանկարը, 1980
Bewertungen
Kostenlose izi.TRAVEL-App herunterladen
Erstellen Sie Ihre eigenen Audio-Touren!
Die Verwendung des Systems und der mobilen Stadtführer-App ist kostenlos.
