Museum Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
- Download the applinks
- iOS
- Android
- Windows Phone
Museum-info
Over het museum
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիմանվրա: «Էրեբունի» արգելոց-թանգարանն այսօր հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
«Էրեբունի» թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` Արա Հարությունյանը:
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12 671 հնագիտական առարկաները՝ խմբավորված 128 հավաքածուներում:
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1500 քմ մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը:
Թանգարանի նախասրահում ներկայացված են Էրեբունի ամրոցի մանրակերտը, ամրոցի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայական համարվող սեպագիր քարը:
Beoordelingen
3 beoordelingen
Beoordeel deze tour-
03-14-2024
Большое спасибо очень понравилось. Была у Вас в последней раз давным давно. Скажу так очень многое изменилось. Плюс приветствую использование новых технологий, Виар очки помогают переместить в далёком прошлом. Всем рекомендую. :))) Отдельно благодарю замдиректора и профессиональный состав гидов, которые с большим воодушевленим показываю и рассказывают обо всех экспонатах.
-
01-04-2022
Экскурсии нет,
-
05-24-2019
Не обнаружила собственно путеводителя: в наличии только 8-минутное введение с общими сведениями.
Download de gratis izi.TRAVEL app
Maak eigen audiogidsen!
Het gebruik van het systeem en de app is gratis
