Աշնան փշատենի. 1975, կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ, 70×50, Հայաստանի ազգային պատկերասրահ
 Update Required To play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin. 
Սովետահայ կերպարվեստում Իսաբեկյանի բնանկարները առանձնանում են վեհաշուք կոթողայնությամբ, բազմերանգ գունաշարով:
Գունային մակերեսի հագեցվածությամբ, երկնքի կապույտին ձուլվող արծաթի և թույլ մանուշակագույնի ելևէջումների նուրբ ու թրթռուն էֆեկտներով, սառը ու տաք տոների հարաբերությամբ է ողողված Իսաբեկյանի "Աշնան փշատենին" կտավը: 
Պատառիկ Իսաբեկյանի օրագրից.
"15.04.1978 Սա ինչ ծառ է, այս փշատենի կոչվածը... գուցե կա և ուրիշ երկրներում, բայց այդպիսի գեղեցկությու՞ն... միայն այս քարերի մեջ կարող է այդ ահավոր քնքշությունը դառնալ հազար անգամ գեղեցիկ, քան կարող է լինել...
-         Քար և արծաթազօծ գեղեցկուհի... իսկ երբ արևն է հետը խաղում...արծաթի վրա ոսկի անձրև:
…Չեմ կշտանում նկարելուց":
Download the free izi.TRAVEL app
Create your own audio tours!
Use of the system and the mobile guide app is free