Վարդան Աճեմյան. 1962, կտավ, յուղաներկ
Արփենիկ Նալբանդյանը երբեք անտարբեր չի եղել դեպի նատուրան: Նա ակտիվ ստեղծագործող է, և այդ հանգամանքը հիմնական դեր է խաղացել նրա արվեստի ձևավորման գործում: Այդ մասին են խոսում ոչ միայն նրա կոմպոզիցիոն կտավները, մեր բնաշխարհի տեսարանները, այլև աշխույժ, կենդանի շնչով կատարված դիմանկարները:
1963 թվականին է պատկանում Վարդան Աճեմյանի դիմանկարը: Այստեղ նկարչուհին մեծ նշանակություն է տվել ֆակտուրային, վրձնի քսվածքը լիովին բացահայտում է արվեստագետի հախուռն բնավորությունն ու թափը:
Մի պահ ընթերցանությունը թողած, հարցական հայացքով ուղղակի աչքերիդ է նայում ռեժիսյորը` կարծես հնարավորություն տալով քեզ գրավել իր ուշադրությունը:
Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)