Muzeu

MuzeuՀայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա. Ալբերտ և Թովէ Բոյաջյան Ցուցասրահ

Informații muzeu

Despre muzeu

Սիրով հրավիրում ենք ձեզ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ: Ցուցասրահը Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մի մասն է: Նախքան ցուցասրահ մտնելը, մի փոքր Գեղարվեստի ակադեմիայի գործունեության մասին:
Երևանում հիմնադրված գեղարվեստի ինստիտուտը (ներկայումս` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա) բացառիկ երևույթ էր բազմադարյան հայ մշակութային կյանքում:
Հիմնադրվել է 1945 թ.-ին: Ռեկտորն է պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ունի 70 տարվա պատմություն: Իր գոյության տասնամյակների ընթացքում բուհում ձևավորվել են մնայուն արժեքներ, որոնք միավորում են դասախոսների և ուսանողների մի շարք սերունդ և բնորոշում նրա բացառիկ դերը հայ մշակույթի զարգացման գործում: Ակադեմիան մինչև 1994 թվականը գործել է թատերական ինստիտուտի հետ համատեղ, այնուհետև` առանձնացել որպես ինքնուրույն բուհ: Ներկայումս ունի երկու մասնաճյուղ` Գյումրիում և Դիլիջանում: Ակադեմիան և մասնաճյուղերն ապահովված են անհրաժեշտ արվեստանոցներով, լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով: Ունի գրադարան, ՑՈՒՑԱՍՐԱՀ: Ակադեմիայի առաքելությունն է բարձր որակավորման մասնագետներ պատրաստել արվեստի տարբեր ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտություններով`
Գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, արվեստաբանություն, դիզայն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային գրաֆիկա:

Բուհում ներդրված է կրեդիտային համակարգը: Ուսուցումը կատարվում է հետևյալ կրթական ծրագերեվ`
բակալավրի – 4 տարի տևողությամբ
մագիստրոսի – 2 տարի տևողությամբ
ասպիրանտուրա – 3 տարի տևողությամբ

Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից` գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպեաս նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ: Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս:
Կարիք ունեցող ուսանողներին ակադեմիան ապահովում է հանրակացարանով: Պետական պատվերով ակադմիա ընդունված ուսանողները, այդ թվում նաև սփյուռքահայերը, սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դռները բաց են շնորհալի, բնածին օժտվածություն ունեցող և արվեստին նվիրված յուրաքանչյուր անհատի առջև:
www.safa.am
web.facebook.com

Noutăți

 Ս/թ ապրիլի 22-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կբացվի ՀԳՊԱ-ի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 29-ը։

Մուտքն ազատ է։

 

 

2019թ․ մարտի 15-ին կբացվի ֆրանսիաբնակ նկարիչ Տիգրան Դադերյանի և կանադահայ արվեստագետ Գևորգ Ջորջ Քասսաբյանի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ մարտի 22-ը։

 

 

Planificați-vă vizita

Expoziții

Expoziții prezentate cu sonor

Recenzii

Nicio o recenzie încă

Scrieți prima recenzie
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.

Creați-vă propriile tururi audio!

Folosirea sistemului şi a aplicaţiei ghid mobile este gratuită

Start

App preview on iOS, Android and Windows Phone