Tur audio

Tur audioՆկարիչ Հենրիկ Սիրավյան

Հենրիկ Սիրավյան /որմնանկարի համահեղինակ/

(1928 Երևան- 2001 Երևան)

Ծնվել է 1928թ.  Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի  անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1954թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա և այլուր: 1954-55թթ Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին: 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1958-65թթ աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակենկարը (1965թ.), Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966թ.), Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահում` «Հայաստան» եռամաս վիտրաժը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: Հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ: Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ:«Որս» որմնանկարները` Հրազդանի Քաղսի գյուղի մշակույթի պալատում, «Հայաստան» եռապատկեր պաննոն՝ Հայաստանի գրողների տան նախագահության ճեմասրահում, «Բջնիի անցյալն ու ներկան» որմնանկարը` Բջնիի մշակույթի պալատի ճեմասրահում, Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը, «Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում, «Անի քաղաքը», «Վիլյամ Սարոյան», «Շորժայի ժայռերը», «Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», «Զանգեզուր», «Բջնիի տաճարը. 11-րդ դար» (1957թ.), «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար, 1961թ.), «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը» (1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1963թ.), «Առավոտը Զանգեզուրում» (1963թ.), «Գառնիի սարը» (1966թ.), «Առնո Բաբաջանյան» (1966թ.), «Ծաղկեպսակ» (Կոմիտասը և Հովհաննես Թումանյանը, 1969թ.), «Զանգեզուրի լեռներ» (1969թ.), «Ինքնադիմանկար» (1969թ.), «Հոռոմոսի վանքը» (1970թ.), «Ձմեռ. Երևան» (1971թ.), «Աղբյուրի մոտ», «Էջմիածնի Մայր Տաճար. Տրդատի դուռը» (1973թ.), «Գեղարդ» (1973թ.), «Պրահայի գարուն. Կոմիտասիանվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ» (1980թ.), «Սարոյանը Ահնիձորում» (1982թ.),  և այլն:Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1993թ., 2003թ., 2009թ., 2013թ. հետմահու): 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

Opriri tur

Recenzii

Nicio o recenzie încă

Scrieți prima recenzie
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.