Museum

MuseumՀայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա. Ալբերտ և Թովէ Բոյաջյան Ցուցասրահ

Museum-info

Over het museum

Սիրով հրավիրում ենք ձեզ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ: Ցուցասրահը Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մի մասն է: Նախքան ցուցասրահ մտնելը, մի փոքր Գեղարվեստի ակադեմիայի գործունեության մասին:
Երևանում հիմնադրված գեղարվեստի ինստիտուտը (ներկայումս` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա) բացառիկ երևույթ էր բազմադարյան հայ մշակութային կյանքում:
Հիմնադրվել է 1945 թ.-ին: Ռեկտորն է պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ունի 70 տարվա պատմություն: Իր գոյության տասնամյակների ընթացքում բուհում ձևավորվել են մնայուն արժեքներ, որոնք միավորում են դասախոսների և ուսանողների մի շարք սերունդ և բնորոշում նրա բացառիկ դերը հայ մշակույթի զարգացման գործում: Ակադեմիան մինչև 1994 թվականը գործել է թատերական ինստիտուտի հետ համատեղ, այնուհետև` առանձնացել որպես ինքնուրույն բուհ: Ներկայումս ունի երկու մասնաճյուղ` Գյումրիում և Դիլիջանում: Ակադեմիան և մասնաճյուղերն ապահովված են անհրաժեշտ արվեստանոցներով, լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով: Ունի գրադարան, ՑՈՒՑԱՍՐԱՀ: Ակադեմիայի առաքելությունն է բարձր որակավորման մասնագետներ պատրաստել արվեստի տարբեր ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտություններով`
Գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, արվեստաբանություն, դիզայն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային գրաֆիկա:

Բուհում ներդրված է կրեդիտային համակարգը: Ուսուցումը կատարվում է հետևյալ կրթական ծրագերեվ`
բակալավրի – 4 տարի տևողությամբ
մագիստրոսի – 2 տարի տևողությամբ
ասպիրանտուրա – 3 տարի տևողությամբ

Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից` գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպեաս նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ: Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս:
Կարիք ունեցող ուսանողներին ակադեմիան ապահովում է հանրակացարանով: Պետական պատվերով ակադմիա ընդունված ուսանողները, այդ թվում նաև սփյուռքահայերը, սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դռները բաց են շնորհալի, բնածին օժտվածություն ունեցող և արվեստին նվիրված յուրաքանչյուր անհատի առջև:

www.yafa.am
web.facebook.com

Wat is er nieuw

Սիրով հրավիրում ենք բոլորին ՀԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ "Առաջադրանք" խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը ընդգրկում է ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկար բաժնի՝ Է․ Իսաբեկյանի անվան արվեստանոցի ուսանողների աշխատանքները։
Ցուցահանդեսի ղեկավարներ՝ Ա․ Իսաբեկյան, Ա․ Հովհաննիսյան

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հուլիսի 17-ին, ժամը՝ 13։00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցսրահում  կբացվի

"Թավշյա հեղափոխություն․ պատկերի և իրականության միջև" խորագրով ցուցահանդեսը։ 
Մուտքն ազատ է, սպասում ենք բոլորին։

-------------------------------------------------------------------------------------------------

Սպասում ենք 2018 թվականի ապրիլի 16-ին, ժամը 12-ին, Սարգիս Բաբայանի "Մեզանից (ոչ) մեկը/ None Of Us" անհատական ցուցահանդեսի բացմանը: Համադրող` արվեստագետ Արթուր Աթայան:

---------------------------------------------------------------------------------------------------------------------

 Հունիսի 22-ին, ժամը 13։00-ին հրավիրում ենք Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ ներկա գտնվելու ԵԳՊԱ-ի շրջանավարտներ Արտակ Մաթևոսյանի և Նարեկ Կնյազյանի "ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿ ՏԵՂ" խորագրով քանդակի ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ հունիսի 30-ը։

 -----------------------------------------------------------------------------------------------------------------------

Ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 10-ամյակին։ Ցուցահանդեսը բաց կլինի ս/թ ապրիլի 4-11-ը։
Մուտքն ազատ է։

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 Մայիսի 30-ին ժամը 13:00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կբացվի ԵԳՊԱ-ի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի 2016-17թթ. կուրսային աշխատանքների ցուցահանդեսը:

 --------------------------------------------------------------------------------------------------------------------

Մայիսի 10-ին, ժամը 13։00-ին ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի Ա․ Շտիգլիցի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի դասախասներ՝ Լ․Բեյբության, Կ․ Կոնստանտինով և Օ․ Վեսելովայի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։

 

Ապրիլի 26-ին, ժամը՝ 12։30 ցուցասրահում տեղի կունենա Վիկտորյա Շահբազյանի "SKETCHES" խորագրով ցուցահանդեսի քննարկումը, որտեղ ներկա կլինեն ԵԳՊԱ-ի դասախոսները, կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետի ուսանողները և այլոք։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 28-ը:

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի կունենա ԵԳՊԱ-ի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, «Ավրորա» քանդակի հեղինակ Մանվել Մաթևոսյանի «Երկխոսություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

www.facebook.com;

Ցուցահանդեսը բաց կլինի մինրև նոյեմբերի 29-ը։

 

 

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի "Ալբերտ և Թովէ Բոյաջյան" ցուցասրահում մայիսի 20-ին, ժամը՝ 13։00-ին տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։

 

 

Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Էդիկ Ամիրբեկյանի անհատական ցուցահանդեի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը՝ 13։00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։

 

 

Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա ս/թ ապրիլի 13-ին, ժամը՝ 13։00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 21-ը։

 

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին, ժամը 13։00-ին, ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կբացվի «Փարիզ` իմ սեր» թեմայով աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսին մասնակցում են ԵԳՊԱ-ի "Դիզայնի և Դեկորատիվ-կիրառական արվեստ"-ի ֆակուլտետի դասախոսական կազմը։

 

 

Մարտի 14-ին ժամը 18:00-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը հրավիրում է Բեռտա Մարտիրոսյանի «Գունատ ստվերներ» անհատական ֆոտոցուցահանդեսի բացմանը: 
Ցուցահանդեսը հանրության համար հասանելի կլինի մարտի 15,16,17-ին, ժամը 11:00-16:00-ն: Մուտքն ազատ է:
Համադրող՝ Թերեզա Դավթյան

Plan je bezoek

Objecten

Objecten met audio

Beoordelingen

Nog geen beoordelingen

Schrijf de eerste beoordeling
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.

Maak eigen audiogidsen!

Het gebruik van het systeem en de app is gratis

Start

App preview on iOS, Android and Windows Phone