Ինքնանկար. 1965, կտավ, յուղաներկ, 130×102,Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահ
Update Required To play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin.
Դեկորատիվ, գունագեղ բնապատկերի ֆոնին ներկայացված ինքնադիմանկար է: Նկարիչն իրեն պատկերել է ստեղծագործական աշխատանքը խոհերով ընդհատած պահին, պատկերակալի դիմաց, մարմնի բարդ՝ իրանի կիսաֆիգուր, դեմքի երեք քառորդ դիրքով, հուժկու դաստակները թիկունքից իրար հակած: Կերպարն ու բնապատկերն ունեն և՛ գունային, և՛ գաղափարային համադրում: Հեղինակն իրեն տեսնում է որպես իր հայրենիքի լեռների ուժն ու ամրությունը կրող հարազատ զավակ, իսկ նկարչի՝ իր ստեղծագործ բնույթը համեմատում ժողովրդի հոգևոր արժեքների՝ այս դեպքում Տաթևի վանքի պատկերի հետ:
Scarica l'app gratuita izi.TRAVEL
Crea i tuoi audio tour!
L'uso del sistema e l'app di guida per dispositivi mobili sono gratuiti