Գարուն /Աղջիկը պարտեզում/. 1960, կտավ, յուղաներկ, 49.5×69.8, Հայաստանի ազգային պատկերասրահ
Ծաղկած ծառերի ֆոնի վրա պատկերված է դեռատի մի աղջիկ, որը հանդարտ և երազկոտ հայացքով կտավից նայում է մեզ.«Աղջիկը պարտեզում» կտավն է, սիմվոլիկ բովանդակությամբ, ընդհանրացված մի դիմանկար: Կտավի գունային լուծմամբ նկարչուհին ընդգծել է գարնանային երկու զարթոնք` մեկը բնության, մյուսը` աղջկա: Զուր չէ, որ կտավն անվանվում է նաև «Գարուն»: Այն շղարշված է պոետիկ տրամադրությամբ, ինչպես ծաղկառատ գարնանային առավոտ: Այստեղ չկան գունային կոնտրաստներ, վառ գույների արհեստական դասավորումներ, այլ տոների մեղմ անցումներով նկարչուհին պատկերել է գարունը:
Գարուն /Աղջիկը պարտեզում/. 1960