Դավիթ Բեկ. 1945, կտավ, յուղաներկ, 210×265, Հայաստանի ազգային պատկերասրահ
Իսաբեկյանի արվեստում արտահայտված են դարաշրջանի հայրենասիրական նվիրական երազանքները: «Դավիթ Բեկում»՝ հաղթանակի գաղափարն է. թշնամին հայոց զորավարի ու հեծելազորի ոտքերի մոտ է, իր պարտությունն ընդունած:
Նկարչի այս կտավում ակնհայտ է ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը (Դելակրուա «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս»), սակայն գեղանկարչական կատարմամբ այն ինքնուրույն է, ունի աչքի ընկնող հուզական արտահայտչականություն: Զորավարը հեծյալ դրոշակակիր թիկնապահների հետ մասշտաբայնորեն կենտրոնական դիրք է գրավում պատկերում և գերիշխում կոմպոզիցիայում իմաստա-հոգեբանորեն: Այստեղ երևում են կոմպոզիցիոն, կերպարային, գեղանկարչական պլաստիկ լուծումներ, որոնք մնայուն կդառնան նրա ստեղծագործական կյանքի ընթացքում:
Երկրի անկախության համար Դավիթ Բեկի ազատագրական պայքարը մինչ այսօր չի կորցրել իր արդիականությունը:
Իսաբեկյանի Դավիթ-Բեկը ժողովրդից ծնված հերոս է, անքակտելի կապով կապված, որից սնվում են նա և իր համախոհները:
Téléchargez l'appli gratuite izi.TRAVEL
Créez vos propres visites audio!
L'utilisation du système et de l'appli de guide mobile est totalement gratuite
