Audioguía

AudioguíaԶբոսանք Երևանի փողոցներով

Solo en Armenio

2 Paradas del tour

  1. Resumen de audiotour
  2. Resumen de audiotour

    Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան հատվածում: Քաղաքի յուրաքանչյուր անկյունից կարելի է հիանալ սուրբ Արարատ լեռան հիասքանչ տեսքով:
    Մ.թ.ա. 782 թվականին Ուրարտական թագավորության Արգիշտի Առաջին թագավորն այժմյան Երևանի տարածքի հարավ-արևելյան կողմում հիմնում է Էրեբունի բերդաքաղաքը` այդ մասին թողնելով սեպագիր արձանագրություն. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլիի (Ուրարտու) և ի սարսափ թշնամիներին…»:
    Երևանը ժամանակակից քաղաք է 1 մլն 100 հազար բնակչությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից 865-ից մինչև 1390 մ բարձրության վրա, զբաղեցնում է 227 կմ2 տարածք: Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը, որը սկիզբ է առնում բարձրադիր Սևանա լճից ու լցվում է Արաքս գետը: Հրազդան գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի:
    Երևանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կենտրոնն է: Այն գրավիչ է իր հրապարակներով, թանգարաններով, պատկերասրահներով, թատրոններով և ժամանցի այլ վայրերով: Քաղաքը հայտնի է նաև իր սառնորակ ջրով, հյուրընկալ բնակիչներով, և իհարկե, դեպի Արարատ իր զարմանալի դիրքով:
    Երևանի գլխավոր հատակագիծը նախագծել է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
    Երևանը հինավուրց և միաժամանակ երիտասարդ քաղաք է, լի հույսով, հավատով ու սիրով, հյուրընկալ քաղաք, որը մշտապես պատրաստ է ընդունել իր այցելուներին:

  3. 1 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (կենտրոնական մասնաշենք)
  4. 2 Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը
  5. 3 Զորավար Անդրանիկի հուշարձանը
  6. 4 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  7. 5 Վերնիսաժ
  8. 6 Վարդան Մամիկոնյանի հուշարձանը
  9. 7 Արմեն Տիգրանյանի հուշարձանը
  10. 8 Հյուսիսային համալսարան
  11. 9 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (մասնաշենք)
  12. 10 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
  13. 11 Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
  14. 12 Ռադիոտուն
  1. Resumen de audiotour

    Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան հատվածում: Քաղաքի յուրաքանչյուր անկյունից կարելի է հիանալ սուրբ Արարատ լեռան հիասքանչ տեսքով:
    Մ.թ.ա. 782 թվականին Ուրարտական թագավորության Արգիշտի Առաջին թագավորն այժմյան Երևանի տարածքի հարավ-արևելյան կողմում հիմնում է Էրեբունի բերդաքաղաքը` այդ մասին թողնելով սեպագիր արձանագրություն. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլիի (Ուրարտու) և ի սարսափ թշնամիներին…»:
    Երևանը ժամանակակից քաղաք է 1 մլն 100 հազար բնակչությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից 865-ից մինչև 1390 մ բարձրության վրա, զբաղեցնում է 227 կմ2 տարածք: Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը, որը սկիզբ է առնում բարձրադիր Սևանա լճից ու լցվում է Արաքս գետը: Հրազդան գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի:
    Երևանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կենտրոնն է: Այն գրավիչ է իր հրապարակներով, թանգարաններով, պատկերասրահներով, թատրոններով և ժամանցի այլ վայրերով: Քաղաքը հայտնի է նաև իր սառնորակ ջրով, հյուրընկալ բնակիչներով, և իհարկե, դեպի Արարատ իր զարմանալի դիրքով:
    Երևանի գլխավոր հատակագիծը նախագծել է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
    Երևանը հինավուրց և միաժամանակ երիտասարդ քաղաք է, լի հույսով, հավատով ու սիրով, հյուրընկալ քաղաք, որը մշտապես պատրաստ է ընդունել իր այցելուներին:

Reseñas

2 reseñas

Valorar este tour
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Виктория

    1 out of 5 rating 03-31-2018

    Это ужас. Монотонно, не интересно.

  • Елизавета

    3 out of 5 rating 03-22-2016

    Очень много технических ошибок (например, озвучка текста начинается не сначала или же диктор заканчивает говорить, а запись продолжается), так же ошибок связанных с произношением и ударением.