Խնձորեսկի երեխաները .1962, կտավ, յուղաներկ, 68×67.5, Հայաստանի ազգային պատկերասրահ
Update Required To play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin.
Նալբանդյանի կենսալի, ճշմարտացի ու արտահայտիչ գործերից է «Խնձորեսկի երեխաները» կտավը: Կոմպոզիցիան գրավում է իր պարզությամբ և անմիջականությամբ: Մեր առջև կենսախինդ, ժպտադեմ ու բարեհամբույր երեք աղջիկների ֆիգուրներ են` հմտորեն տեղադրված Խնձորեսկի սարն ի վեր բարձրացող տների աստիճանաձև ֆոնի վրա: Նկարը ողողված է լույսով, գույները հնչեղ են, թափանցիկ, մաքուր, նրանց ընդգծված հակադրությունները ավելի են կենդանացնում նկարը: Վրձնահարվածները հստակ են ու համարձակ:
Download the free izi.TRAVEL app
Create your own audio tours!
Use of the system and the mobile guide app is free